Skip to main content

Հաճախ տրվող հարցեր

Այո՛, հայտագրումն առցանց է: Դիմումները պետք է լրացվեն dimord.emis.am էլեկտրոնային միասնական հարթակում:

Ընդունելությունը տեղի է ունենում հուլիս-օգոստոս ամիսներին: 

1000 դրամ պետք է վճարեն միջին մասնագիտական կրթական ծրագրով դիմող անձինք և վճարման անդորրագիրը կամ պատճենը այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ ներբեռնեն dimord.emis.am էլեկտրոնային միասնական հարթակում: Քոլեջի միջին մասնագիտական կրթական ծրագրի մասնագիտություններն են՝

  • «Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ»
  • «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում»
  • «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում»
  • «Հաշվապահական հաշվառում»

Ցանկացած բանկում և Հայփոստի բաժանմունքում՝ նշելով 900138000154 հաշվեհամարը, դիմորդի անունը, ազգանունը, հայրանունը, ինչպես նաև վճարման նպատակը՝ քոլեջի ընդունելության համար:  

Երբեմն նկարները չափսերով չեն համապատասխանում հարթակին:

Փոքրացրեք նկարի ծավալը և կրկին փորձեք: 

 Եթե ավարտել եք 9-րդ դասարանը, պետք է ընտրեք հիմնական 9-ը, իսկ եթե 12-րդը՝ միջնակարգ 12-ը:

Կարող եք անհրաժեշտ փաստաթղթերով մոտենալ քոլեջ (հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Խորենացի 1):

 Ընդունելության համար դիմորդը քննություն չի հանձնում: Ընդունելությունն իրականացվում է ըստ ավարտական վկայականի (ատեստատի) գնահատականների:

Դիմորդի՝ ուսումնական հաստատություն ընդունվելը պարզվում է օգոստոսի վերջին կայանալիք ընդունելության մրցույթից հետո: 

Ուսանողի անվճար կամ վճարովի ուսուցման կարգավիճակը պարզ է դառնում ընդունելության ավարտից հետո: Այն կախված է դիմորդների ավարտական վկայականի (ատեստատի) ընդունելության մրցութային առարկաների գնահատականներից, որոնց հիման վրա անցկացվում է ընդունելության մրցույթը:

Ընդունելության մրցույթից հետո Ձեր կարգավիճակի մասին կարող եք տեղեկանալ տրամադրված PIN կոդով մուտք գործելով dimord.emis.am հարթակ: Ընդունելության արդյունքները փակցվում են նաև քոլեջի առաջին հարկում, տեղադրվում են քոլեջի ֆեյսբուքյան պաշտոնական էջում և այս կայքում:

Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք ստանալ՝

  • գրելով քոլեջի ֆեյսբուքյան պաշտոնական էջին (հղում)
  • ուղարկելով հաղորդագրություն քոլեջի էլեկտրոնային փոստին (qoleg1964@mail.ru)
  • ուղարկելով մեզ Ձեր հարցերն այս կայքի միջոցով զանգահարելով /0226/ 4-32-82, 077-59-96-75 հեռախոսահամարներին
  • այցելելով քոլեջ (հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Խորենացի 1)

Իհարկե՛: Ավելին՝ քոլեջի՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կարող են իրենց ուսումը շարունակել ՀՀ պետական բուհերում  հեռակա բաժնի 2-րդ կուրսից: